Հլը ստեղ նայի, ի՞նչն ա արած.վարչապետը դժգոհեց Եղեգնաձորի վիճակից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր` նոյեմբերի 10-ին, այցելել է Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաք: Նա ծանոթանում  է քաղաքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին:

Նրանց է ուղեկցում նաեւ Վայոց Ձորի նորանշանակ մարզպետ Արարատ Գրիգորյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Վարչապետը դժգոհեց  քաղաքի վիճակից, ասաց, որ չի տեսնում այնտեղ որեւէ ծրագրի իրականացում:

«Հլը ստեղ նայի, ի՞նչն ա արած: Եթե վերջացրած չի, ինչի՞ տեխնիկա չկա էստեղ: Էն կողմից քանդած ա, էս կողմից քանդած ա, հին, բարի ժամանակներն են»,-ասաց նա` նախարար Պապիկյանին հրահանգելով պարզել, թե որն է խնդիրը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր` նոյեմբերի 10-ին այցելել էր Գորիս:

Նա Գորիսում շրջայց է  կատարել  Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, Գորիսի քաղաքապետ  Առուշ Առուշանյանի հետ:

Նշենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը գտնվել է Արցախում: Այնտեղ նա մասնակցել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքին:

ԱՎԵԼԻՆ