Ինչպե՞ս կատարել կրծքագեղձի ինքնազննում և առավելագույնս վաղ հայտնաբերել հնարավոր գոյացությունները

Կրծքագեղձի քաղցկեղը կանանց մոտ հանդիպող բոլոր տեսակի քաղցկեղների մեջ զբաղեցնում է ավելի քան 30%։ կրծքագեղձի քաղցկեղի պատճառած մահերի քանակն անհամեմատ պակաս կլինի, եթե կանայք պահպանեն Կրծքագեղձի առողջությանը հետևելու երեք հիմնական սկզբունք.

կատարել կրծքագեղձի ամենամսյա ինքնազննում,
ենթարկվել կրծքագեղձի ամենամյա ստուգման բժշկի կողմից,
պարբերաբար ենթարվել մամոգրաֆիկ ստուգման

ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ԻՆՔՆԱԶՆՆՈՒՄ ԱՄԵՆ ԱՄԻՍ

Զննում՝ դիտելով

Դաշտանի ավարտից 2-3 օր անց հայելու աոջև կինը պետք է զննի կուրծքը։

Դաշտանադադարից հետո կրծքագեղձի զննումը պետք է կատարվի յուրաքանչյուր ամսվա առաջին օրը, առաջ թեքված, թևերը կոնքերին, պրկելով կրծքավանդակի մկանները՝ նայելով, թե կա՞ արդյոք փոփոխություն։

Զննում` ձեռքերը բարձրացրած վեր

Ձեռքերը բարձրացնել, իրար միացրած ու սեղմած վիճակում դնել գլխի ետնամասում և Կրծքագեղձի վրա փնտրել այտուցվածության, պիգմենտացիայի, փոսընկածության, մաշկի կնճռոտվածության, Կրծքագեղձի ձևի կամ կառուցվածքի փոփոխության հետքեր։

Շոշափելով զննում

Բարձրացնել կուրծքը,ծալված սրբիչը տեղափոխելով ձեր աջ ուսի տակ։
Փորձել զգալ որևէ գնդվածություն, նոր գոյացած գնդիկներ, կարծրացում, այտուցվածություն, մաշկի կծկվածություն, պտուկի ցավ և գեր զգայնություն։ Միշտ ձախ ձեռքն օգտագործել աջ ստինքը զննելու համար, իսկ աջ ձեռքը՝ ձախ ստինքը։
Շոշափելու միջոցով կրծքագեղձի ինքնազննման տեխնիկան հետևյալն է.

Ձեռքի ափի կողմով մատներով (մատները միացրած, ուղիղ պահած) թեթևակիորեն սեղմել ստինքը։
Փոքրիկ շրջանաձև շարժումներով դանդաղորեն մատները շարժել՝ սկսելով Կրծքագեղձի դրսի մասից։ Կուրծքը ևրևակայելով իբրև ժամատախտակ3 զննումն սկսել ժամը 12–, 1-ի, 2-ի դիրքերից և այդպես շարունակ մինչև Կրծքագեղձի ողջ հյուսվածքի հետազոտումը, ներառյալ պտուկի շուրջը։
Սեղմել պտուկները և ստուգել, թե չկա՞ արդյոք պտուկից որևէ արտադրություն։ Միևնույն մեթոդը գործածելով փորձել զգալ Կրծքագեղձի և թևատակի արանքը։ Միևնույն գործողությունները կատարել մյուս ստինքի վրա։

Կրծքագեղձի ինքնազննումն ավելի նպատակահարմար է իրականացնել լոգանք ընդունելիս

(կանգնած վիճակում), քանի որ թաց և օճառոտ մաշկը հնարավորություն է ընձեռում փոփոխություններն ավելի հեշտ շոշափելու։

Կրծքագեղձի նորմալ փոփոխություններ

Ամենամսյա հորմոնալ փոփոխությունների պատճառով կուրծքը կարողէ լցվել, գնդված թվալ և դառնալ զգայուն։
Հղիության ընթացքում կուրծքը լայնանում և պնդանում է։
Տարիքի հետ կուրծքը, նշագեղձերի նման, ծածկվում է ճարպային հյուսվածքով։
Մարմնի ընդհանուր քաշի հավելումը կամ նվազումը կարող են փոխել կրծքագեղձի չափերը։
Անկախ նշված փոփոխություններից, յուրաքանչյուր կին պետք է միշտ և պարբերաբար զննի իր կուրծքը ըստ տրված ցուցումների։

ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Յուրաքանչյուր կին առնվազն տարին մեկ անգամ պետք է ենթարկվի գինեկոլոգիական ընդհանուր քննության՝ անկախ այն համգամանքից, թե կինն ինքը զգում է դրա անհրաժեշտությունը, թե ոչ։ Գինեկոլոգիական քննության ընթացքում հիշեցրեք ձեր բժշկին ստուգել նաև ձեր կուրծքը։

ՄԱՄՈԳՐԱՖԻԱ

Մամոգրաֆիան պարզ, անվտանգ, ցածր աստիճան ռենտգենյան ճառագայթմամբ քննության ձև է։ Այն Կրծքագեղձի քաղցկեղը հայտնաբերելու ամենաճշգրիտ միջոցն է դրա գոյացման ամենավաղ փուլում, նույնիսկ ձեր կողմից գնդվածության կամ որևէ այլ ախտանիշ հայտնաբերելուց մի քանի տարի առաջ։

 

Ո՞վ և ե՞րբ պետք է ենթարկվի մամոգրաֆիկ ստուգման

Յուրաքանչյուր կնոջ համար առկա է Կրծքագեղձի քաղցկեղի վտանգը, հետևաբար պարբերական մամոգրաֆիայի պետք է ենթարկվեն բոլոր կանայք անխտիր։

35-ից 40 տարեկանի միջակայքում կինը պետք է ենթարկվի մամոգրաֆիայի, նախևառաջ իր Կրծքագեղձի նորմալ վիճակն արձանագրելու համար։

Մամոգրաֆիան փրկում է կանանց կյանքը։ Մամոգրաֆիան Կրծքագեղձի ռենտգենն է։ Երկու պլաստիկ հարթ շերտ տեղադրվում են ձեր ստինքի շուրջն այնպես, որ Կրծքագեղձի հյուսվածքի առավելագույն մասը հետազոտվում է, նվազագույն ճառագայթմամբ։

40-49 տարեկանները պետք է մամոգրաֆիկ ստուգման դիմեն յուրաքանչյուր երկու տարին մեկ։

Կրծքագեղձի քաղցկեղի հավանակությունն աճում է տարիքին զուգահեռ, հետևաբար 50 տարեկանից հետո անհրաժեշտ է ամեն տարի ենթարկվել մամոգրաֆիկ ստուգման։
Եթե ձեր ընտանիքի պատմության մեջ (մոր, մորաքրոջ կամ մոր կողմից տատի կամ դստեր մոտ) առկա են Կրծքագեղձի քաղցկեղի դեպքեր մինչև 40 տարեկանը, դուք պետք է սկսեք ենթարվկել մամոգրաֆիկ ստուգման 30 տարեկանից սկսած։
Մամոգրաֆիայի պետք է դիմել նաև այն դեպքերում, եթե դուք կամ բժիշկը ձեր կրծքում որևէ գոյացություն եք նկատել կամ մտահոգիչ որևէ փոփոխություն։ Հիշեք, Կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կանանցից շատերն իրենց ընտանեկան պատմության մեջ չեն ունեցել այդ քաղցկեղի որևէ դեպք։

Կրծքագեղձի քննության երեք միջոցների համակցմամբ (ինքնազննում, կրծքագեղձի զննում բժշկի կողմից, մամոգրաֆիա) հնարավոր է բավականաչափ վաղ հայտնաբերել Կրծքագեղձի քաղցկեղը և դեպքերի 90% -ը բուժել հաջողությամբ, վիրահատական փոքր միջամտությամբ և կուրծքը պահպանելու մեծ հավանականությամբ:

ԱՎԵԼԻՆ