Սիրուշոն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել

Հայտնի երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով: Թեեւ նրա ոչ բոլոր երկրպագուներն են հնարավորություն ունենում ներկա գտնվելու նրա շրջագայություններին, նա նրանց տխրել չի թողնում՝ տեղադրելով համերգային ծրագրից հատվածներ:

Սիրված երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդների ու երկրպագուներին ներկայացել է հմայիչ ու քնքուշ կերպարում։ Սիրուշոն կադրում կրում է սեւ, ուսերը բաց, ոճային զգեստ, ինչն էլ համադել է սեփական ապրանքանիշի՝ Pregomesh-ի զարդերով։ Նա մեղմ շպարով ու արձակված վարսերով է։ Կադրին կից երգչուհու երկրպագուներն իրենք հիացական խոսքերն ու հաճոյախոսություններն են հղել Սիրուշոյին։

ԱՎԵԼԻՆ