Գյումրու ավտոմաքսատան մոտ ոչ միայն հերթեր են գոյանում, այլև այդ հերթերը վաճառվում են

Ինչպես արդեն տեղեկացրել էինք Երևանից Գյումրի տեղափոխված ավտոմաքսատան մոտ հերթեր են գոյանում: Վարորդները մեքենան մաքսազերծելու համար ստիպ­ված են լինում մեկ-երկու օր անցկացնել Գյումրիում, իսկ գյումրեցիները կանգնում են հերթի մեջ և վաճառում են հերթերը: Այս հարցերի շուրջ 1lur.am-ը կապ հաստատեց Պետական եկամուտների կոմիտեի մամուլի պատասխանատու Լուսինե Մկրտչյանի հետ:

«ՊԵԿ -ը պատասխանատու է մաքսատան գործառույթների պատշաճ իրականացման համար, ինչն էլ բարձր մակարդակով իրականացնում է։ Այսօր Գյումրիում օրական մաքսազերծվում են մոտ 500 մեքենա։ Սպասարկումն իրականացվում է արագ, առանց ավելորդ քաշքշուկների պրոֆեսիոնալ մասնագետների կողմից։

Ինչ վերաբերում է տեղի բնակիչների կողմից հերթեր վաճառելու հետ կապված լուրերին, նման խոսակցությունների մասին տեղյակ ենք պահել ոստիկանությանը՝ խնդրելով մաքսատան տարածքից դուրս իրականացնել հսկողական աշխատանքներ ու սահմանել կարգ ու կանոն»,-ասաց Լուսինե Մկրտչյանը:

ԱՎԵԼԻՆ