Թբիլիսիում եւ Բաթումիում «Իսկ հետո մենք պարեցինք» ֆիլմի ցուցադրության դեմ  բողոքի ցույցերում ոստիկանները ձերբակալել են 27 մարդու

Թբիլիսիում եւ Բաթումիում «Իսկ հետո մենք պարեցինք» ֆիլմի ցուցադրության դեմ  բողոքի ցույցերում ոստիկանները ձերբակալել են 27 մարդու, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությանը:

Մի քանի հարյուր մարդ՝ տարբեր ուլտրաազգային խմբերի առաջնորդներ եւ հետեւորդներ նոյեմբերի 8-ին երեկոյան հավաքվել են «Ամիրանի» կինոթատրոնի մոտ՝ խափանելու համար «Իսկ հետո մենք պարեցինք» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան: Վրացական պարի համույթի մենակատարների սիրավեպի մասին կինոնկարը նրանք որակում են «գեյ քարոզչություն»:

Պրեմիերայից մեկ ժամ առաջ արմատականները փորձել են «Ամիրանի» ներթափանցել ոստիկանական պատնեշը հաղթահարելով, որոնք դրվել էին Մերաբ Կոստավայի փողոցում: Նրանք իրավապահների վրա են նետել պիրոտեխնիկա եւ իրենց ագրեսիվ են պահել հանդիսատեսի հանդեպ, որը եկել էր ցուցադրությանը:

Բողոքի ակցիաներ են ընթացել Թբիլիսիի 4 այլ կինոթատրոններում եւս, ինչպես նաեւ Բաթումիի «Ապոլո» կինոթատրոնի մոտ: Եթե մայրաքաղաքում ուլտրազգայնականների եւ հոգեւորականության համեմատաբար փոքր խմբերի հանրահավաքները կրել են գերազանցապես խաղաղ բնույթ, ապա Բաթումիում բազմությունը փորձել է ներխուժել կինոթատրոն: Բոլոր ակցիաներն ավարտվել են կեսգիշերն անց:

Թբիլիսիում ընդհանուր առմամբ ձերբակալվել էր 24 մարդ, Բաթումիում՝ 3: Նրանց մեղսագրվում է «մանր խուլիգանություն» եւ «ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելը», որոնք Վարչական իրավախախտումների օրենսգրքի հոդվածներ են:

Բողոքի երեկոն միայն վարչական ձերբակալություններով չի ավարտվել: Ծայրահեղ աջ խմբերի ակցիայի ժամանակ տեղի ունեցած միջադեպերի հետ կապված երկրի ՆԳՆ-ում 4 փաստով քննություն է սկսվել:

Թբիլիսիում Կոստավա փողոցում անկարգությունների ժամանակ տուժել են Վրաստանի ՆԳՆ 2 աշխատակիցներ: Նրանք հեսպիտալացվել են եւ ներկայումս շարունակում են համապատասխան բուժումը: Ոստիկանների վրա հարձակման փաստով քրեական գործ է հարուցվել:

Վնասվել է մեքենա, որը ՆԳՆ հաշվեկշռում էր գրանցված: Այս դեպքը քննվում է Վրաստանի ՔՕ 187 հոդվածով՝ «գույքի վնասում կամ ոչնչացում»:

Շարունակվում է քննությունը՝ կապված «Ամիրանի» կինոթատրոնի մոտ քաղաքացիական ակտիվիստ Աննա Սուբելիանիի վրա հարձակման հետ:

«Բռնություն» հոդվածով քրեական գործ է հարուցվել նաեւ «Հանրապետական կուսակցության» առաջնորդ Դավիթ Բերձենիշվիլիի վրա հարձակման հետ կապված:

ԱՎԵԼԻՆ