ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանն ընտրվել է ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի անտառների և անտառային արդյունաբերության բյուրոյի փոխնախագահ

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանն ընտրվել է ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի անտառների և անտառային արդյունաբերության բյուրոյի փոխնախագահ:

Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

«2019թ․ նոյեմբերի 4-ից 7-ը Ժնևում անցկացվող ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության եվրոպական անտառային հանձնաժողովի համատեղ նիստի ընթացքում ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանն ընտրվել է ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի անտառների և անտառային արդյունաբերության բյուրոյի փոխնախագահ»,- նշված է հայտարարությունում:

ԱՎԵԼԻՆ