ՈՒկրաինական շոկ. զինյալները Պորոշենկոյի ալիքի եթերում կրակահերթ են «բացել»

Նախօրեին ուկրաինական «Պրյամոյ» («Прямой») հեռուստաալիքի (ըստ որոշ տեղեկությունների պատկանում է Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյին) եթերներից մեկի ժամանակ տաղավար են ներխուժել զինված մարդիկ և կրակահերթի իմիտացիա ստեղծելով սելֆի արել հաղորդավարների հետ: Հաղորդում է Rusvesna.su-ն:

Նույն օրը հեռուստաալիքի պաշտոնական սեփականատիրոջ Վլադիմիր Մակեենկոյի մոտ խուզարկություն էին անցկացրել:

««Պրյամոյ» հեռուստաալիքում, երևի, որոշել են որքան հնարավոր է հանարամատչելի տարբերակով թեմա տալ սեփականատիրոջ դեմ գործելու և ներկայացում են ցուցադրել ուղիղ եթերում. տաղավար են ներխուժել դիմակներով ռուսախոս մարդիկ, գորգոռացին, թափահարեցին ավտոմատներով, սելֆի արեցին և փախան: Իսկ հաղորդավար Միկոլա Վերեսենը որոշեց մահացած ձևանալ և ընկավ հատակին», – գրում է «Политика Страны» Telegram-ալիքը:

Տաղավարում մյուս ներկաները չհասկացան, որ դա բեմադրություն է, և վախից սկսեց թաքնվել:

ԱՎԵԼԻՆ