Մխիթար Հայրապետյանը եւ Հովհաննես Հովհաննիսյանը պետբյուջեում փոփոխությունների առաջարկ են ներկայացրել

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը եւ փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը համատեղ առաջարկներ են ներկայացրել ՀՀ կառավարությանը՝ «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։

Պատգամավորները ներկայացրել են թվով 5 առաջարկ՝ 2.7 մլդ դրամ ընդհանուր ծավալով։ Ներկայացված առաջարկներն են՝

– «Գիտական եւ գիտատեխնիկական պայմանագրային (թեմատիկ) հետազոտություններ» միջոցառումը ավելացնել 1․5 մլդ դրամով

– Պետական հիմնարկների եւ կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» միջոցառումը ավելացնել 825.5 մլն դրամով

– «Հայրենադարձության ծրագիր» միջոցառումը ավելացնել 270․2 մլն դրամով

– «Դասական երաժշտություն «Դաս A»» միջոցառումը ավելացնել 100․3 մլն դրամով

– Լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման եւ իրականացման, ինչպես նաեւ ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման եւ ճանաչման աշխատանքների կենտրոնացված համակարգում՝ 22 մլն դրամով, իսկ ուսուցումների ազգային ռեեստրի ստեղծում, շահագործում՝ 30 մլն դրամով։

ԱՎԵԼԻՆ