Տնտեսության իրական հատվածում ներդրումների հոսքի նվազում է գրանցվել, ինչը պայմանավորված է Հայաստանի ներդրումային միջավայրի ոչ գրավիչ լինելու հետ.Կարեն Սարգսյան

«Բազմաթիվ կարծիքներ են հնչել 2020 թ. բյուջեի մասին` «համարձակ», «զգուշավոր», չեմ ուզում որակումներ տալ, բայց ամեն դեպքում հեղափոխական այն համարելչի կարելի»,-խոսելով վերջին օրերին ՀՀ ԱԺ-ում քննարկվող 2020թ. բյուջեի նախագծի մասին նշեց տնտեսագետ Կարեն Սարգսյանը:

Կարեն Սարգսյանի խոսքով չնայած հրապարակված ցուցանիշներին, տնտեսության իրական հատվածում ներդրումների հոսքի նվազում է գրանցվել, ինչը պայմանավորված է Հայաստանի ներդրումային միջավայրի ոչ գրավիչ լինելու  եւ առկա որոշակի ռիսկերի հետ. «Կարծիք էր ձեւավորվել, որ հեղափոխությունը ներդրումների մեծ հոսք է բերելու երկիր, բայց այդպես չեղավ, հեղափոխությունը ինքնին հիմք չի հանդիսանում ներդրումների մեծ հոսքեր ներգրավելու հարցում, քանի որ մասնավոր կապիտալն ավելի անցնցում միջավայր է նախընտրում: Դրա մասին է վկայում նաեւ փորձը հետխորհրդային  երկրներում, ինչպես օրինակ եղավ Ուկրաինայի, Մոլդովայի կամ Ղրղստանի դեպքում: Այսինքն, պետությունը պետք է իր գործողություններով, որոշումներով եւ օրենքի նախագծերով բարենպաստ միջավայր ստեղծի ներդրումների համար, այլ ոչ թե հեղափոխությունը»:

 

ԱՎԵԼԻՆ