Սեռափոխված անձը կի՞ն է, թե տղամարդ.Գևորգ Պետրոսյան

Հայաստանի համար առաջնային խնդիր է  այլասերվածությունը կանխել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին, ասել է Գևորգ Պետրոսյանը` պետ-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին` «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ։

«Հայաստանի համար առաջնային խնդիր է  այլասերվածությունը կանխել։ Սեռափոխված անձ հասկացություն կա՞ Սահմանադրության մեջ կամ ընտանեկան օրենքում, որ արգելքը մեխանիկորեն կիրառենք սեռափոխված անձանց նկատմամբ»,-նշեց նա։

Նշենք, որ Գևորգ Պետրոյանն առաջարկում է արգելել ամուսնությունը գրանցել նույն սեռի անձանց միջեւ, ինչպես նաեւ այն անձանց միջեւ, որոնցից թեկուզեւ մեկը փոխել է սեռը։

ԱՎԵԼԻՆ