Ես վարչապետին ասելու եմ՝ իմ խորհուրդը չեք ուզում, ես գնացի.Բաբկեն Պիպոյան

Կառավարությունը չի ուզում լսել Հանրային խորհրդի կարծիքը, որովհետեւ խորհուրդներ չի լսո՞ւմ, թե կառավարությունը հենց Հանրային խոհրդի կարծիքը չի ուզում լսել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին, Հանրային խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց ՀԽ անդամ, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Նա նշեց, որ եթե իր խորհուրդը պետք չի, ինքը հենց վաղը դիմելու է վարչապետին եւ հեռանալու է Հանրային խորհրդից. «Ես ասելու եմ՝ իմ խորհուրդը չեք ուզում, ես գնացի, բայց հանկարծ մարմնին ձեռք չտաք, խորհրդականի հաստիքը չպահեք: Եթե ես պետք է դառնամ պատճառ, որ դուք ինստիտուցիոնալ սխալ բան անեք, ես առնվազն այդ պատճառը չեմ դառնալու»,-ընդգծեց նա:

Պիպոյանը նկատեց, որ այս քննարկումը նույնիսկ վիրավորական է, որ քննարկում են այն, որ իրենք խորհուրդ են տալիս, կառավարությունը չի լսում:

ԱՎԵԼԻՆ