Նախարարությունը վարում է բացառապես պետության եւ մեր ժողովրդի շահերից բխող քաղաքականություն

Մեր նախարարությունը 900 մլն դրամից ավելի գումար հատկացվել է ազգային, կամերային, դասական ոլորտներին, Արցախի խնդիրներին, տարբեր կրթական հարցերի, եւ միայն 0,3 տոկոսը՝ փորձարարական ինչ-որ մի միջոցառման: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Հանրապետության հրապարակի մետրոյի մոտ կազմակերպված «ՀուԶանք ուԶանգ» ներկայացմանը, որի համար ԿԳՄՍ նախարարությունը տրամադրել է 2,7 մլն դրամ:

«Ես կարծում եմ, որ բանական մարդը, եթե այս թվերն իրար կողք դնի, կհասկանա, որ այստեղ ակնհայտորեն որոշակի շահարկումների տեղ կա: Նորից եմ ուզում խնդրել, ասել, որ սրանք բարդ գործընթացներ են, դեռ ժամանակ է պետք, որ պարզաբանումների, հարցազրույցների, հանդիպումների, տարբեր խմբերի հետ քննարկումների արդյունքում պետք է պարզաբանվեն: Ջրերը կզուլալվեն, բոլորը կհասկանան, որ նախարարությունը վարում է բացառապես պետության եւ մեր ժողովրդի շահերից բխող քաղաքականություն, եւ չտրվեն որոշակի շահարկումների»-ասաց Արայիկ Հարությունյանը:

Նա խոստովանեց, որ ամբողջությամբ չի դիտել այդ ներկայացումը. «Դիտել եմ միայն այն հատվածները, որոնք կային մամուլում, համացանցում, որտեղ փորձ էր արվում խոչընդոտվել: Մենք այսպես, թե այնպես, յուրաքանչյուր ծրագիր իրականացնելու հետո նախարարությունն ստանում է, մասնագետները գնահատում են, թե որքանով է դա համապատասխանում դրված նպատակներին»:

Նախարարը հավաստիացրեց, որ պատրաստվում են ուժեղացնել դպրոցներում հայոց լեզվի եւ հայոց պատմության ուսուցումը:

ԱՎԵԼԻՆ