Սա նման էր հարյուրամյա վաղեմության Ցեղասպանության պատճառով հետտրավմատիկ խանգարման հետեւանքով ապրումներին.Թանկյան

Անկարան երկար տարիներ շարունակ հնարավոր ամեն ինչ արել է՝ սահմանափակելու համար ամբողջ աշխարհում Ցեղասպանության ճանաչման արշավների հաջողությունը՝ առաջին հերթին մտրակի եւ բլիթի մեթոդների օգտագործմամբ: Այս մասին New Europe կայքում հրապարակված իր հոդվածում նշում է System of a Down-ի վոկալիստ, կոմպոզիտոր Սերժ Թանկյանը:

«Հայոց ցեղասպանությունը, տերմին, որն օգտագործվում է 2015 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի, հույների եւ ասորիների զանգվածային սպանությունները նկարագրելու համար, Թուրքիան տասնամյակներ շարունակ որպես քաղաքական կապիտալ է օգտագործել ամբողջ աշխարհում ժողովրդավարության դեմ»,- նշում է նա:

Թանկյանի խոսքով՝ Թուրքիայի վերջերս կատարած ներխուժումը Սիրիա անմիջականորեն ուղղված է քրդերի, հայերի եւ այս տարածաշրջանի այլ համայնքների դեմ ու «բացահայտ ցույց է տվել անպատիժ մնացած մարդասպանի իրական դեմքը»:

«Ամբողջ աշխարհի հայությունը բարոյալքվեց՝ դառնալով Սիրիայում Թուրքիայի կողմից քրդական գյուղերի եւ խաղաղ բնակիչների ռմբակոծությունների վկան: Սա նման էր հարյուրամյա վաղեմության Ցեղասպանության պատճառով հետտրավմատիկ խանգարման հետեւանքով ապրումներին: Քրդերի եւ ամերիկացիների միությունը մեկ ժամում փլուզվեց Էրդողանին հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցից հետո»,- նշում է նա:

Թանկյանը նշում է, որ իր ընկերների մեծ մասը ցնցված է այն բանից, որ Իսրայելը եւս պաշտոնապես չի ճանաչում Ցեղասպանությունը: «Անկախ Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ դիվանագիտական խնդիրներից, վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությունն արգելափակել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բոլոր ջանքերը Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ հետախուզական տեղեկատվության փոխանակման պատճառով»,- հայտարարել է նա:

Նրա խոսքով՝ Իսրայելը պետք է լիներ առաջին պետությունը, որը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող բանաձեւ կընդուներ: «Հայոց ցեղասպանությունը պետք է բոլորի համար պատմական կարեւոր դաս լինի: Մարդկության դեմ անպատիժ հանցանքները, որոնք միջազգային հանրությունն անտեսում է տնտեսական կամ քաղաքական շահի համար, վերջին հաշվով գլոբալ աղետների կհանգեցնեն»,- եզրափակե է Թանկյանը:

ԱՎԵԼԻՆ