Ոստիկանությունը ինքնուրույն հեռախոսային խոսակցությունները չի վերահսկի. Գործադիրը դեմ է Խաչատրյանի եւ Փաշինյանի նախագծին

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 7-ի նիստում հավանություն չտվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանի եւ Սիփան Փաշինյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է սահմանել ՀՀ ոստիկանության կողմից հեռախոսային խոսակցությունների վերահսկման ինքնուրույն իրականացումը իր օպերատիվ-տեխնիկական ենթակառուցվածքներով, հաշվի առնելով, որ ՀՀ ոստիկանությունն ընդգրկված է օպերատիվ-հետախուզական գործունեությանմեջ եւ իր կառուցվածքում գործում է օպերատիվ-տեխնիկական մասնագիտացված ստորաբաժանում՝ այդ կերպ խնայելով նաեւ ԱԱԾ-ին միջնորդությամբ դիմելու, տեխնիկական աջակցություն ստանալու եւ կազմակերպչական հարցերի լուծման համար ծախսվող ժամանակը:

Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի համաձայն` հեռախոսային խոսակցությունների վերահսկման անցկացումն ապահովում է միայն ԱԱԾ համակարգում գործող վարչությունը այդ օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու իրավասություն ունեցող մարմինների միջնորդության հիման վրա:

Հարկ է նշել, որՆախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ բավարար կերպով չի հիմնավորվել ՀՀ ոստիկանության կողմից ՀԽՎ ինքնուրույն իրականացման անհրաժեշտությունը, եւ հետագայում այդ գործառույթն ինքնուրույն իրականացնելու նախաձեռնություն կարող է դրսեւորել նաեւ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը:

Բացի դրանից, ոստիկանությանը նման իրավասություն վերապահելու դեպքում անհրաժեշտություն կառաջանա վերջինիս համար ներդնել առանձնացված համակարգ, ինչպես նաեւ արդիականացնել գործող համակարգը, ինչը լրացուցիչ ֆինանսական բեռ կառաջացնի նաեւ հեռահաղորդակցության օպերատորների համար։

Նախագծի ընդունումը ենթադրում է խոշոր ֆինանսական ծախսեր՝ ՀԽՎ օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով ՀՀ ոստիկանությանը ապահովելու համար, հակառակ դեպքում  ոստիկա-նությանը նման լիազորություն տալը կկրի վերացական բնույթ:

ԱՎԵԼԻՆ