Հանդիպում Վիետնամի Սոցիալիստական հանրապետության Ազգային Ժողովի փոխնախագահ տիկին Թոն Թին Ֆոնգի հետ

Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

Հանդիպում Վիետնամի Սոցիալիստական հանրապետության Ազգային Ժողովի փոխնախագահ տիկին Թոն Թին Ֆոնգի հետ:
Շատ ջերմ մթնոլորտում գործընկերոջս հետ քննարկել ենք հայաստանի և Վիետնամի միջև ձևավորված կառուցողական ու հեռանկարային փոխգործակցության մի շարք կարևոր հարցեր:
Միջխորհրդարանական և տնտեսական նոր կապերի զարգացումը հանդիսանում է երկու կողմերի առանցքային կարևորություն ունեցող ուղղություններից:
Գործընկերս հավաստիացրեց, որ ցանկանում է իր կարևոր ներդրումն ունենալ հայ-վիետնամական բարեկամական հարաբերությունների և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման ու ամրապնդման գործում:
Հանդիպման ընթացքում համոզմունք հայտնեցի, որ թե’ հայ-վիետնամական միջխորհրդարանական բարեկամական խումբը, որը ղեկավարելու պատիվն ունեմ, թե’ անձամբ ես, անելու ենք առավելագույնը միջխորհրդարանական դիվանագիտական հարաբերությունների զարգացումն ու շփումներն ավելի հաճախակի դարձնելու ուղղությամբ:
Վստահ եմ, որ մեր երկու երկրների խորհրդարանների միջև առկա է փոխգործակցության մեծ ներուժ, որից հարկավոր է ուղղել երկկողմ և բազմակողմ համագործակցության արդյունավետության բարձրացմանը:

ԱՎԵԼԻՆ