Դավիթ Տոնոյանը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարարի հետ

Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 6-ին հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի եւ Վրաստանի համագործակցության հարցեր, կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանում անվտանգային իրավիճակի եւ մարտահրավերների վերաբերյալ:

Երկու պետությունների պաշտպանության նախարարները կարեւորել են տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ուղղությամբ համագործակցության զարգացումը, պայմանավորվածություն են ձեռք բերել պաշտպանական ոլորտում համագործակցությունն ընդլայնելու եւ  մի շարք նոր ուղղություններ ներառելու վերաբերյալ:

 

ԱՎԵԼԻՆ