ՊԲ հրամանատարը հերթական այցն է կատարել հյուսիսային ուղղությամբ գործող միավորումներից մեկի ենթական զորամասեր

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը այսօր՝ նոյեմբերի 6-ին աշխատանքային հերթական այցն է իրականացրել հյուսիսային ուղղությամբ գործող միավորումներից մեկի ենթական զորամասեր: Բանակի հրամանատարը հանդիպումներ է ունեցել հրամկազմի հետ, վերջիններիս հետ քննարկել ծառայողական տարբեր խնդիրներ, հետևել մի շարք զորամասերի հետ անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքին, հայտնում են Արցախի ՊՆ լրատվական ծառայությունից:

Այնուհետև ԱՀ ռազմական գերատեսչության ղեկավարը շրջել է զորային ու կենցաղային նշանակության տարբեր շինհրապարակներում, ոլորտի պատասխանատուներին ցուցումներ ու հանձնարարականներ տվել հետագա աշխատանքների վերաբերյալ: Նշենք, որ իրականացվող աշխատանքների ավարտից հետո, զորամասերում էական առաջընթաց կապահովվի զորքերի կենսագործունեության ամենատարբեր ուղղություններում:

ԱՎԵԼԻՆ