Հայաստանի մի բարձրաստիճան պաշտոնյա զանգել է ոստիկանապետի պաշտոնակատարին և շնորհակալություն հայտնել․Փաշինյան

Հայաստանի մի բարձրաստիճան պաշտոնյա զանգել է ՀՀ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին եւ շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ Ճանապարհային ոստիկանը երթեւեկության կանոնների խախտման համար կանգնեցրել է իր կողմից վարվող մեքենան եւ չնայած ճանաչել է իրեն որպես բարձրաստիճան պաշտոնյա, այնուամենայնիվ տուգանել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ՀՀ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ինձ զեկուցեց հետեւյալը.

Հայաստանի մի բարձրաստիճան պաշտոնյա զանգել է իրեն եւ շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ Ճանապարհային ոստիկանը երթեւեկության կանոնների խախտման համար կանգնեցրել է իր կողմից վարվող մեքենան եւ չնայած ճանաչել է իրեն որպես բարձրաստիճան պաշտոնյա, այնուամենայնիվ տուգանել է:

Լսելով այս պատմությունը՝ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարին հանձնարարեցի խրախուսել երթեւեկության կանոնների խախտման համար բարձրաստիճան պաշտոնյային տուգանած ճանապարհային ոստիկանին»,-նշել է նա:

ԱՎԵԼԻՆ