70-ամյա Ռիչարդ Գիրը կրկին պատրաստվում է հայր դառնալ

70-ամյա Ռիչարդ Գիրի համար տարիքը հաստատ խոչընդոտ չէ։ Ընդամենը 9 ամիս առաջ լույս աշխարհ է եկել հոլիվուդյան դերասանի որդին՝ Ալեքսանդրը։ Եվ այժմ «Սիրունիկը» ֆիլմի 70-ամյա հերոսը կրկին պատրաստվում է հայր դառնալ։ Իսպանական Hola! պարբերականի հաղորդմամբ՝ արտիտսի 36-ամյա կինը՝ Ալեքսանդրա Սիլվան, կրկին հղի է։

Картинки по запросу richard gere hola

Զույգն առայժմ պաշտոնական մեկնաբանություն չի արել, սակայն աղբյուրները պնդում են, որ Գիրի կինն այժմ հղիության երրորդ ամսում է։ Ինչպես եւ հոլիվուդյան բազմաթիվ համակրելի դերասանների դեպքում, Գիրի կենսագրությունը չի սպառվում ամուսնական կապի միայն մեկ շրջանով։ Ժամանակին նա ամուսնացած է եղել սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի հետ, իսկ դերասանուհի Քերի Լոուելի հետ ընտանեկան կյանքի ընթացքում լույս աշխարհ է եկել նրանց որդին, որն այժմ 19 տարեկան է։

Այժմ դերասանը երջանիկ է ամուսնական հարաբերություններում եւ չի թաքցնում զգացմունքները։ Հարցազրույցներից մեկում Ռիչարդը նշել է, որ իր կնոջը համարում է աշխարհում ամենաանհավանական կինը։

ԱՎԵԼԻՆ