ՊեԿ-ը ներկայացրել է հարկային վարչարարության բարեփոխումների հետագիծը

ՊԵԿ-ը ներկայացրել է հարկային վարչարարության բարեփոխումների հետագիծը, այն վերնագրելով. «բարդ համակարգեր՝ պարզ լուծումների համար»:

ՄԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «ՀՀ պետական եկամուտների կոմիտեն առանցքային նշանակություն է տալիս պետության, գործարարների եւ հասարակության շփումներին, թափանցիկ աշխատանքին ու սպասարկման նոր որակին:

Ներդրված ավտոմատ համակարգերն ու էլեկտրոնային ծառայություններն աշխատում են բացառել մարդկային գործոնը հարկային վարչարարությունում, միեւնույն ժամանակ օգտագործման, կիրառման տեսանկյունից այն դարձնում են ավելի մատչելի եւ արդյունավետ:

Այս նորարարությունները երկակի արդյունավետություն ունեն՝ պետությանն օգնում են, պայքարել ստվերի դեմ, միեւնույն ժամանակ՝ տնտեսավարողներին հնարավորություն տալիս խնայել ժամանակ եւ միջոցներ»:

ԱՎԵԼԻՆ