Ֆելիքս Ցոլակյանի մոտ տեղի է ունեցել հերթական կոչումների շնորհման հանդիսավոր արարողություն

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի մոտ այսօր՝ նոյեմբերի 5-ին, տեղի ունեցավ նոր աշխատակիցների ընդունելության և հերթական կոչումների շնորհման հանդիսավոր արարողություն, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

ՀՀ ութ քաղաքացիներ ծառայության անցան ԱԻՆ Փրկարար ծառայության համակարգում, իսկ տասներեք փրկարարներ ստացան հերթական սպայական կոչումներ:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորեց աշխատակիցներին և մաղթեց անփորձանք, պատասխանատու ծառայություն:

ԱՎԵԼԻՆ