Երթեւեկության փոփոխություն` Երեւանի Արտաշիսյան եւ Շիրակի փողոցների խաչմերուկում

Տրանսպորտային միջոցների հապաղումներից եւ հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով Երեւան քաղաքի Արտաշիսյան եւ Շիրակի փողոցների խաչմերուկում 2019 թ. նոյեմբերի 6-ին կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Արտաշիսյան եւ Շիրակի փողոցների խաչմերուկին հարակից համապատասխան հատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը, միաժամանակ՝ Արտաշիսյան փողոցի դեպի վերոնշյալ խաչմերուկ երթեւեկության ուղղության վրա՝ շուկայի դիմացի ճանապարհահատվածում, կկազմակերպվի ավտոկայանատեղի՝ տրանսպորտային միջոցների կանգնեցման ձեւը՝ կայանման վայրում մայթին զուգահեռ դիրքով:

 

ԱՎԵԼԻՆ