ԵԱ․ Շախմատի Հայաստանի հավաքականները մրցանակային տեղ չգրավեցին

Բաթումիում ավարտված շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականը գրավեց չորրորդ տեղը՝ 18 հնարավորից վաստակելով 13 միավոր։ Չեմպիոնի կոչումը նվաճեց Ռուսաստանի հավաքականը, որը վերջին տուրում 2,5։1,5 հաշվով հաղթեց Լեհաստանին եւ վաստակեց 15 միավոր։ Մրցանակային եռյակում են նաեւ 14-ական միավոր վաստակած Անգլիան ու Ուկրաինան։

Կանանց Հայաստանի հավաքականը 11 միավորով 7-րդն է։ Հաղթող դարձավ դարձյալ Ռուսաստանը՝ 16 միավոր։ Վրաստանը 15 միավորով երկրորդ տեղում է, երրորդը Ադրբեջանի թիմն է՝ 14 միավոր։

 

ԱՎԵԼԻՆ