Հարցը ոչ թե ռուսական մամուլն է, այլ ողջամտությունը.Սնոուդեն

«Կոմերսանտ» պարբերականի թղթակից Ելենա Չեռնենկոն Twitter-ում դիմել է ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին՝ հարցնելով, թե արդյոք ճիշտ է, որ նա չի շփվում ռուսական մամուլի հետ:

Սնոուդենը պատասխանել է ռուս լրագրողին՝ նշելով, որ հարցը ոչ թե ռուսական մամուլն է, այլ ողջամտությունը:

«Մարդ, ով լուրջ սպառնալիքների է բախվել, հնարավոր է, չցանկանա ամեն օր հայտնվել բոլոր թերթերում եւ հեռուստաալիքներում: Հարցը ոչ թե ռուսական մամուլն է, այլ ողջամտությունը: Ես նախընտրում եմ անձնական կյանքը, փառքի ու մետրոյում ամենօրյա հանդիպումների ազատությունը: Խնդրում եմ, հարգեք դա եւ ինձ հանգիստ թողեք: Շնորհակալություն»,- գրել է Սնոուդենը:

ԱՎԵԼԻՆ