Վստահ չեմ, որ մեր գործընկերները պատրաստ կլինեն ընդունել տեխնիկական սխալները․ Ջավադյանը՝ Doing Business 2020-ի մասին

Վստահ չեմ, որ մեր գործընկերները այս պահին պատրաստ կլինեն ընդունելու այն տեխնիկական սխալները, որ եղել են։ Այս մասին այսօր՝ հոկտոմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ անդրադառնալով զեկույցում սխալների առկայության մասին իր հայտարարությանը։

«Աշխատում ենք իրենց հետ, ես վստահ չեմ, որ մեր գործընկերները այս պահին պատրաստ կլինեն ընդունելու այն տեխնիկական սխալները, որ կան, բայց ոչինչ, դա թույլ կտա մեզ հաջորդ տարիներին ավելի հստակ պատկեր ունենալ այն երեւույթների մասին, որ կա Հայաստանում, եւ հասնել մոտեցումների երկակի ստանդարտների բացակայությանը, որ մեր երկրում այլ կերպ լիինի, այլ երկրում՝ այլ»,-նշեց նա։

Ավելի վաղ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հայտարարել էր, թե զեկույցի վարկանիշային աղյուսակում որոշակի սխալ է թույլ տրվել, որը շտկվելու դեպքում Հայաստանը վարկանիշային աղյուսակում կզբաղեցնի 37-րդ հորիզոնականը, ներկա 47-րդի փոխարեն։

 

ԱՎԵԼԻՆ