Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին(տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի բակում հարգանքի տուրք է մատուցել Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին։

Այստեղ էին նաեւ սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանի որդին՝ Ստեփան Դեմիրճյանը,  այրին՝ Ռիմա Դեմիճյանը, 1999թ. հոկտեմբերի 27-ին զոհվածների մյուս հարազատները, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ պատգամավորներ։

Ներկաները ծաղիկներ են խոնարհել Ազգային ժողովի բակում տեղադրված 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված «Բիբլիական Դավիթը» հուշարձանին։

Հիշեցնենք, որ 20 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործության հետեւանքով զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը եւ օպերատիվ կառավարման հարցերով նախարար (փաստացի իրականացրել է փոխվարչապետի գործառույթներ) Լեոնարդ Պետրոսյանը:

Զինված անձինք էին Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Էդուարդ Գրիգորյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը:

Նշենք, որ «հոկտեմբերի 27-ի» գործով դատավճիռը հրապարակվել է 2003 թվականի դեկտեմբերի 2-ին:

Կենտրոնի դատարանի վճռով՝ 6 անձ դատապարտվել է ցմահ, մեկ անձ՝ 14 տարվա ազատազրկման:

ԱՎԵԼԻՆ