Ի՞նչ կապ կա աուտիզմի եւ հղիության ընթացքում ուժեղ սրտխառնոցի մեջ

Նոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երեխաները, ում մայրերը հղիության ընթացքում ուժեղ սրտխառնոց են ունեցել, 53 տոկոսով ավելի հակված են աուտիզմի։

Նշվում է, սակայն, որ խոսքը տոքսիկոզի մասին չէ։ Kaiser Permanente-ի մասնագետները նշում են, որ երեխայի մոտ աուտիզմի հավանականությունը բարձր է, եթե կինը տառապում է Hyperemesis gravidarum /հղիների փսխում/, սա տոքսիկոզի ժամանակ դիտվող պաթոլոգիական վիճակ է, որի  հետ բախվում է հղիների միայն 5 տոկոսը։

Համապատասխան ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են American Journal of Perinatology ամսագրում։

Մասնագետներն ուսումնասիրել են 500 հազար հղի կնոջ տվյալներ ու պարզել՝

1, Երեխայի մոտ աուտիզմի հավանականությունը բարձրանում է, եթե Hyperemesis gravidarum-ը ախտորոշվում է հղիության առաջին կամ երկրորդ եռամսյակում, երրորդում ազդեցություն չի թողնում։

2, Հղիի մոտ Hyperemesis gravidarum-ի առկայությունն ավելի մեծացնում է աղջիկ երեխաների աուտիզմի հավանականությունը, քան տղաների։

3, Համապատասխան դեղամիջոցները ռիսկերը չեն նվազեցնում։

Աղբյուր՝ Բուժինֆո

ԱՎԵԼԻՆ