ԱԱԾ–ն առայժ հրաժարվում է մեկնաբանել՝ ի՞նչ գործով են Հրայր Թովմասյանի հորը հրավիրել հարցաքննության

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրը` 75-ամյա Վարդան Թովմասյանը այս պահին Ազգային անվտանգության ծառայությունում է։ NEWS.am–ը ԱԱԾ–ից հետաքրքրվեց, թե ի՞նչ գործի շրջանակներում է Թովմասյանը հրավիրվել ԱԱԾ, սակայն լրատվական ծառայությունից  տեղեկացրեցին, որ առայժմ չեն կարող մեկնաբանել՝ խոստանալով ավելի ուշ հաղորդագրություն տարածել։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել է, որ ԱԱԾ աշխատակիցները հոկտեմբերի 17–ին  այցելել են Սահմանադրական դատարանի  նախագահ Հրայր Թովմասյանի հոր՝  75–ամյա Վարդան Թովմասյանի՝  Դարակերտ գյուղում գտնվող տուն և հետաքրքրվել, թե ի՞նչ միջոցներով է Վարդան Թովմասյանը նորոգել իր տան տանիքը։ Վարդան Թովմասյանը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում ինքը պատրաստ է փաստաբանի հետ ներկայանալ ԱԱԾ և պատասխանել քննիչների հարցերին։

Նշենք, որ ԱԱԾ–ն հարցաքննության է հրավիրել նաև Հրայր թովմասյանի դուստրերին։

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ: Հաղորդման հիման վրա՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի շրջանակում ՀՔԾ քննիչները քննչական գործողություններ են իրականացրել Սահմանադրական դատարանում և ՀՀԿ կենտրոնական գրասենյակում։

Արման Բաբաջանյանը պնդում է, որ Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարա

ԱՎԵԼԻՆ