Պետք է գտնել այն դատավորին, որն արտահոսք է թույլ տալիս ու այդ դատավորը չպետք է լինի. Փաշինյան

Օպերատիվ հետախուզական գործողություններ իրականացնող մարմինները կարող են ունենալ տեղեկատվության արտահոսք՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության համաձայն ծանրաբեռնվածությունից ելնելով գործերի բաշխումը կատարվում է տարբեր դատավորների:

«Օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունավետությունը պայմանավորված է հանկարծակիությամբ, կոնսպիրացիայի պահպանմամբ: Խնդրեց այս մասով թողնել նախկին ձեւը, որ իրականացվի մեկ մարմնի կողմից»,-ասաց նա:

Սրան արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով. «Այդ խնդրին պետք է այլ կողմից դիտարկել. Պետք է գտնել այն դատավորին, որն արտահոսք է թույլ տալիս ու այդ դատավորը չպետք է լինի: Ստացվում է, որ մենք մեր դատավորներին բաժանում ենք երկու մասի՝ դատավորներ, որոնք գիտակցում են իրենց ծառայողական պարտականությունների լրջությունը, եւ դատավորներ, որոնք դա չեն գիտակցում: Մեր ռազմավարությունը հենց այն է, որ մենք այս հարցը պետք է լուծենք շատ արմատական: Կարծում եմ՝ նշաձողերը պետք է բարձրացնել: Եթե մենք հակակոռուպցիոն մասով մեր ռազմավարական նպատակներին հասնելու ենք, դա նշանակում է, որ ձեր ասած մասով ռիսկեր չենք ունենա»:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր հերթին անարդարացի համարեց, որ դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության մեջ դատավորների սոցիալական երաշխիքների առումով տարբերակված մոտեցում է ցուցաբերվում: «Արդեն այսօրվա կարգավորումներով դատավորը հետաքննիչից մի 4 անգամ ավելի աշխատավարձ է ստանում: Ու եթե հիմա այս համամասնությունը չենք պահելու եւ քայլեր ենք անելու միայն դատավորների համար, մենք հետո ստիպված ենք լինելու հետ գալ ու հրդեհ հանգցնել»:

Նիկոլ Փաշինյանը համաձայնեց ասվածի հետ, սակայն հավելեց, որ հերթականության խնդիր կա, այսինքն պետք է ծանրաձողը ծանրաբեռնենք այնպիսի բեռով, որ կարողանանք բարձրացնել: «Այո, դատավորների հարցը հասկանալի պատճառներով առաջին պլան է եկել, քանի որ դատավորները դատաիրավական համակարգի այսբերգի վերեւի հատվածն են:

ԱՎԵԼԻՆ