Լոռու մարզում Mersedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ձորակը. վարորդին դուրս են բերել փրկարարները

Լոռու մարզում Mersedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ձորակը. վարորդին դուրս են բերել փրկարարները

10:17 10 Հկտ, 2019

Լոռու մարզում, հոկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղիի ունեցել. ժամը 21:30-ի սահմաններում Վանաձոր-Դիիլիջան ավտոճանապարհին՝ Ֆիոլետովո գյուղի վարչական տարածքում, Mersedes մակնիշի 35 RV 375 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Դիլիջան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել ճամփեզրի երկաթ-բետոնե արգելապատնեշներին, տապալել այն ու հայտնվել ձորակում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, Վանաձորի հրշեջ-փրկարարները քաղաքացիների հետ միասին Mersedes-ի վարորդին դուրս են բերել մեքենայից եւ պատգարակով մոտեցրել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության խմբին:

loading...