Երեւանում աշխատանքն ավարտեց WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը

Երեւանում աշխատանքն ավարտեց WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը

20:04 9 Հկտ, 2019

Երեւանում աշխատանքն ավարտեց WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը: Այն համարվում է IT ոլորտում ամենահեղինակավոր միջոցառումներից մեկը: Հոկտեմբերի 6-ին մեկնարկած համաժողովին մասնակցեցին ավելի քան 70 երկրների ներկայացուցիչներ:

Համաժողովի շրջանակում ելույթով հանդես եկան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, WITSA-ի նախագահ Իվոն Չիուն, անվտանգության հարցերով ամերիկացի փորձագետ Ռիչարդ Քլարքը, ինչպես նաեւ VaynerX-ի եւ VaynerMedia-ի նախագահ Գարի Վայներչուկը, «GIPHY»-ի հիմնադիր Ալեքս Չունգը, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, Reddit-ի եւ Initialized Capital-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, ռոք երաժշիտ Սերժ Թանկյանը, Acer-ի հիմնադիր Սթեն Շինն ու IT  ոլորտի այլ հեղինակավոր փորձագետներ:

Բացի այդ, Սերժ Թանկյանը, Ալեքսիս Օհանյանը, «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ Երվանդ Զորյանն ու բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հայտարարեցին Highconnect համահայկական թվային հարթակի ստեղծման մասին, որն աշխարհում կմիավորի բոլոր հայերին:

Փակման արարողությանը համաժողովի 40-ամյա պատմության մեջ առաջին անգամ WCIT 2019-ի շրջանակում տեղի ունեցան փուլեր, որոնցում ընտրվեցին լավագույն ստարտափերը, դրանք ստացան «Armenian Tech Community Prize» մրցանակը՝ ստեղծված հայկական ՏՏ կազմկոմիտեի անունից: Հաղթողները, որոնք զբաղեցրեցին առաջին եւ երկրորդ տեղերը, ստացան համապատասխան մրցանակներ՝ 25 000 եւ 10 000 ԱՄՆ դոլարի չափով:

Այսպիսով, ստարտափը հաղթած թիմերն են՝

GeBe Cert – 10,000 դոլար

ForgeFiction – 25,000 դոլար

Virtlo – 10,000 դոլար

Embry Tech – 25,000 դոլար

Viciniti – 10,000 դոլար

Krisp –  25,000 դոլար

loading...