System of a Down-ը 2020թ. հունիսին համերգով հանդես կգա Հայաստանում. «Մի լավ ներկայացում կանենք»

System of a Down-ը 2020թ. հունիսին համերգով հանդես կգա Հայաստանում. «Մի լավ ներկայացում կանենք»

17:16 9 Հկտ, 2019

Հեղինակավոր System of a Down ռոք խումբը 2020թ. հունիսին համերգ կունենա Հայաստանում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Երեւանում ընթացող WCIT-2019-ի շրջանակում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ նշել է խմբի մենակատար Սերժ Թանկյանը:

«Գալ տարի հունիսին System of a Down-ով գալիս ենք Երեւան: Մենք այժմ համերգային շրջագայություն ենք իրականացնում Եվրոպայում, այդ շրջագայության մեջ Երեւանը ավելացրել ենք, եւ աշխատում ենք, որ մի լավ ներկայացում անենք»,- ասաց Թանկյանը՝ հավելելով, որ դեռ չգիտեն, թե որտեղ է լինելու համերգը:

«Հետախուզում ենք»,-ասաց նա: Երաժիշտը չնշեց՝ համերգը փակ է լինելու, թե բացօթյա:

Հիշեցնենք, որ System of a down ռոք խումբը Երեւանի Հանրապետության Հրապարակում անվճար համերգով հանդես է եկել 2015թ. ապրիլի 23-ին՝ Հայոց ցեղասպանության իրազեկմանը նվիրված «Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls) խորագրով:

loading...