Եվրոպան կարող է օգտվել Հայաստանի առավելություններից եւ ընդօրինակել դրանք.Արմեն Սարգսյան

Եվրոպան կարող է օգտվել Հայաստանի առավելություններից եւ ընդօրինակել դրանք.Արմեն Սարգսյան

16:27 9 Հկտ, 2019

Եվրոպան կարող է օգտվել Հայաստանի առավելություններից եւ ընդօրինակել դրանք: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, «Արեւելյան գործընկերության» 10-ամյակին նվիրված «Ապրել խելացի, հզորացնել երիտասարդներին» համաժողովի ընթացքում իր ելույթում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Նրա պնդմամբ՝ հայ ժողովուրդը հավատում է հաջողությանն ու կարող է հասնել դրան:

«Ինչպե՞ս է ստացվում, որ ԵՄ-ը՝ ունենալով մեծ շուկա, քան ԱՄՆ-ը, չունի այն մասշտաբի ընկերություններ, որոնք ունի Նահանգները: Դա խոսում է այն մասին, որ Եվրոպան պետք է ընդօրինակի այլոց, այդ թվում՝ Հայաստանի փորձը, որը ոգով երիտասարդ է»,- նշեց նախագահը:

Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ Հայաստանը մի մեծ ստարտափ է, որն ունի հարուստ պատմություն եւ մեծ ներուժ:

loading...