Պետք է վստահ լինենք, որ կապիտալ ներդրումների համար ծրագրերի իրականացման գործընթացը ոչ մի ռիսկ չի պարունակում.փոխվարչապետ

Մենք պետք է վստահ լինենք, որ կապիտալ ներդրումների համար ծրագրերի իրականացման գործընթացը դյուրին է եւ ոչ մի ռիսկ չի պարունակում: Այս մասին այսօր «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն. ընկալումը եւ գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Դիտարկմանը, որ այս տարի կապիտալ ծախսերի 220 մլրդ դրամից 7 ամսվա տվյալներով միայն 40 մլն դրամն է կատարվել, փոխվարչապետն ասաց. «Այդ իմաստով մեզանում տեղի է ունենում երկու զուգահեռ գործընթաց. Առաջինը իրականացնել կապիտալ ծախսեր, երկրորդը՝ դյուրինացնել կապիտալ ծախսերի իրականացման գործընթացը, որ հանկարծ կոռուպցիոն եւ այլ ռիսկեր, նաեւ արդյունավետության հետ կապված ռիսկեր չլինեն:

Կարծում եմ, որ շտապել պետք է, բայց պետք է շտապել դանդաղ, որպեսզի չշտապենք ռիսկերի հաշվին: Ի վերջո եւ ունենանք կապիտալ ներդրումներ, եւ ծրագրերի իրականացման սահուն, թափանցիկ եւ արդյունավետ գործունեությունը:

loading...