Տիգրան Ավինյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների  նախարարին

Տիգրան Ավինյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների  նախարարին

10:52 9 Հկտ, 2019

Հոկտեմբերի 8-ին Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների  նախարար Մոհամմադ Ջավադ Ազարի Ջահրոմիին, տեղեկացնում է փոխվարչապետի մամուլի գրասենյակը։

Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-իրանական հարաբերությունների զարգացման դինամիկան և կարևորել անցած շաբաթ Իրանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը։
Մոհամմադ Ջավադ Ազարի Ջահրոմիին շնորհավորել է հայկական կողմին ՏՏ համաշխարհային համաժողովը բարձր մակարդակով անցկացնելու կապակցությամբ։ Նա նաև հավելել է, որ վերջին անգամ Հայաստանում է եղել 2 տարի առաջ և իր համար ակնառու է երկրի գրանցած առաջընթացն այս ժամանակամիջոցում:

Տիգրան Ավինյանն անդրադարձել է Հայաստանում հանրային կառավարման համակարգի բարեփոխումների գործընթացին, դրանում թվայնացման դերին, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների զարգացման նպատակով կառավարության կողմից իրականացվող քաղաքականությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործարար կապերի ընդլայնման և կրթական համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները:

loading...