Համաշխարհային բանկը 2019 թվականին համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը նվազեցրել է մինչեւ 2,5 տոկոսի

Համաշխարհային բանկը 2019 թվականին համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը նվազեցրել է մինչեւ 2,5 տոկոսի

10:02 9 Հկտ, 2019

Համաշխարհային բանկը 2019 թվականին համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը 2,6 տոկոսից մինչեւ 2,5 տոկոսի է նվազեցրել համաշխարհային առեւտրի եւ ներդրումների դանդաղման ֆոնին, նշված է զարգացման ինստիտուտի հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Տնտեսագետները նշում են, որ 2019 թվականին համաշխարհային տնտեսության աճի նվազումը շարունակվել է տնտեսական քաղաքականության անորոշության եւ գլոբալ ներդրումների հոսքերի ու առեւտրի կրճատման  ֆոնին: «Ակնկալվում է, որ ընթացիկ տարում աճը մինչեւ 2,5 տոկոս կդանդաղի առեւտրի եւ ներդրումների սպասվածից ավելի թույլ ցուցանիշների ֆոնին»,- նշված է զեկույցում:

loading...