Թրամփն ու Զելինսկին չեն շնորհավորել Պուտինին

Թրամփն ու Զելինսկին չեն շնորհավորել Պուտինին

18:15 8 Հկտ, 2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չեն շնորհավորել Վլադիմիր Պուտինի տարեդարձը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին

Ընդ որում, Պեսկովը նշել է, որ շնորհավորական ուղերձները կարող են ուշանալ:

«Մինչ օրվա վերջ որեւէ շնորհավորական ուղերձ չեմ տեսել Թրամփից եւ Զելենսկիից: Կամ դրանք չկան կամ կարող են ուղարկվել ավելի ուշ»,- նշել է Պեսկովը:

Հոկտեմբերի 7-ին Պուտինը դարձավ 67 տարեկան:

loading...