Վրաստանի վարչապետը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան

Վրաստանի վարչապետը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան

17:23 8 Հկտ, 2019

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան պատրաստվում է առաջին արտասահմանյան այցերին: Նա կայցելի Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա, ինչպես նաեւ Բրյուսել:

Գախարիան վարչապետ էր դարձել սեպտեմբերի սկզբին: Մինչ այդ նա զբաղեցնում էր ՆԳՆ ղեկավարի պաշտոնը: Ավելի վաղ նա հայտնել է, որ իր ծրագրերում Ռուսաստան այց չկա:

«Վարչապետի առաջին պաշտոնական այցերը կիրականացվեն հարեւան երկրներում, որոնք մեր կարեւորագույն գործընկերներն են ինչպես արտաքին քաղաքականության մեջ, այնպես էլ առեւտրային եւ տնտեսական ուղղություններով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Գախարիան հոկտեմբերի 9-ին Ադրբեջան կայցելի, հաջորդ շաբաթ՝ Հայաստան, ամսվա վերջին՝ Թուրքիա, որից հետո՝ Բրյուսել:

«Բրյուսել այցը կկայանա եվրահանձնաժողովում անցկացվող կադրային փոփոխություններից հետո»,- նշվում է հաղորդագրության մեջ:

loading...