Շատ եմ սիրում Երեւանը, որն արդեն չկա՝ Հին բաղնիքի մոտի փողոցները, որտեղ մեր տունն էր. Միխայիլ Պիոտրովսկի

Շատ եմ սիրում Երեւանը, որն արդեն չկա՝ Հին բաղնիքի մոտի փողոցները, որտեղ մեր տունն էր. Միխայիլ Պիոտրովսկի

16:33 8 Հկտ, 2019

Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ քաղաքապետ Հայկ Մարությանի առաջարկով հռչակավոր արեւելագետ, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկիին շնորհվել է Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում:

«Միխայիլ Բորիսովիչը քիչ առաջ ուղերձ է հղել մեզ՝ արձագանքելով Ավագանու որոշմանը.

«Ես զգացված եմ, երջանիկ եւ շոյված: Սա հսկայական պատիվ է, որը կուրախացներ իմ մայրիկին, հայրիկին ու բոլոր այն հրաշալի երեւանցիներին, որոնց հետ կյանքիս ընթացքում երջանկություն եմ ունեցել շփվելու, բոլոր Ջանփոլադյաններին ու Տեր-Պողոսովներին:

Ես սիրում եմ Կարմիր Բլուրի ու Էրեբունու Երեւանը, Ալեքսանդր Թամանյանի ու Մարտիրոս Սարյանի Երեւանը եւ շատ եմ սիրում Երեւանը, որը արդեն չկա՝ Հին Բաղնիքի մոտի փողոցները, որտեղ մեր տունն էր եւ որտեղ այսօր հուշատախակ կա ի պատիվ Բորիս Բորիսովիչ Պիոտրովսկու, որին «հայ ժողովրդի փեսա» էին անվանում:

Շնորհակալ եմ բոլորին՝ իմ անունից եւ հանգուցյալ Մորս՝ Հռիփսիմե Ջանփոլադյանի անունից»,-գրել է նա:

loading...