Եթե Նորայր Փանոսյանն ընդունի իր մեղքը եւ պահանջի արագացված դատաքննություն, միանգամից կհամաներվի. Տիգրան Աթանեսյան

Եթե Նորայր Փանոսյանն ընդունի իր մեղքը եւ պահանջի արագացված դատաքննություն, միանգամից կհամաներվի. Տիգրան Աթանեսյան

14:07 8 Հկտ, 2019

Արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանին հուլիսին զոռով տարել եւ 9 ժամ պահել են 6-րդ վարչությունում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 8-ին, լրագրոնղերի հետ հանդիպմանն ասաց Փանոսյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։

«Այս մասին նա հայտնել է ՄԻՊ ներկայացուցիչներին, ցավոք, ոչ մի արձագանք չկա։ Հիմա քննարկում ենք հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու հարցը, Նորայրը կորոշի։ Փանոսյանի բարեկամներին են տարել, շոու են կազմակերպել, որից հետո Փանոսյանը ՀՀ-ից դուրս է գնացել, սակայն տեղեկանալով, որ քրեական գործ է հարուցվել, վերադարձել է Հայաստան։ Իմանալով, որ կասկածյալի կարգավիճակ ունի,  գնացել է հարցաքննության եւ ձերբակալվել է։ Ծիծաղելի է, որ ասում են, թե այս մարդը կարող է փախուստի դիմել»,–նշեց նա։

Աթանեսյանը շեշտում է՝ եթե պայմանականորեն Նորայր Փանոսյանն ընդունի իր մեղքը եւ պահանջի արագացված դատաքննություն, «միանգամից կհամաներվի, ուստի փախուստի խնդիր չունի»։

«20 մլն դրամի գրավ ենք միջնորդել, անտեսել է դատարանը, որոշել միայն կալանք»,–նշեց Աթանեսյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Փանոսյանը փաստաբան է, Փաստաբանների պալատն արձագանքե՞լ է, որին պաշտպանն արձագանքեց. «ՓՊ-ն մի անձի 4 հարկանի գրասենյակ է, որը ոչինչ չի արել փաստաբանությունը պաշտպանելու համար, միայն վնաս է տալիս։ ՓՊ–ն ենթարկվում են քաղաքական կոնյոկտուրաներին, նոր իշխանություններին նոր տիրոջ են սպասում»։

Աթանեսյանի խոսքով՝ Փաբոսյանի հարսանիքին քավորն է Հրայր Թովմասյանը. «Սանիկն է 1994 թվականից, նրանց մտերիմ ընկերներն են»։

Հիշեցնենք, որ Նորայր Փանոսյանին մեղադրանք է առաջադրվել քր.օրի 308-րդ հոդվածի 2-րդ մասով։

loading...