Այնքան հուզված եմ այստեղ լինելու համար. Քիմ Քարդաշյան. Տեսանյութ

Այնքան հուզված եմ այստեղ լինելու համար. Քիմ Քարդաշյան. Տեսանյութ

13:39 8 Հկտ, 2019

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ժամանեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր՝ մասնակցելու WCIT 2019-ի պանելային քննարկումներից մեկին:

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան Քարդաշյանը նշեց. «Այնքան հուզված եմ՝ այստեղ լինելու համար»:

Քարդաշյանը որպես հատուկ բանախոս ելույթ է ունենալու ՏՏ համաժողովի՝ WCIT 2019-ի ժամանակ:
Քարդաշյանը կմասնակցի WCIT 2019-ի շրջանակում անցկացվող «Գաղափարների շուկա» խորագրով քննարկմանը: Քարդաշյանը, որպես սոցցանցերում ամենաշատ հետևորդներ ունեցող անձանցից մեկը, կկիսվի իր փորձով, կներկայացնի, թե ինչպես կարելի է այդ հարթակներն օգտագործել բիզնեսի զարգացման համար:

loading...