Էջմիածինը համայն հայության հոգեւոր մայրաքաղաքն է.Նիկոլ Փաշինյան

Էջմիածինը համայն հայության հոգեւոր մայրաքաղաքն է.Նիկոլ Փաշինյան

12:52 8 Հկտ, 2019

Մեր միասնական ընկալումն այն է, որ Էջմիածինը համայն հայության հոգեւոր մայրաքաղաքն է. ըստ էության, Էջմիածինը մեր ժողովրդի կյանքում տեղի ունեցած մի քանի շրջադարձային փոփոխությունների կենտրոն եւ մայրաքաղաք է: Այս մասին, այսօր` հոկտեմբերի 8-ին, Էջմիածին քաղաքի  2704-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ թվարկեց այն նշանակալի իրադարձությունները:

«Առաջինն իհարկե, քրիստոնեության ընդունումն է, որ շրջադարձային նշանակություն ունեցավ մեր կյանքում: Այսօր մեր ինքնության անբաժանելի մասն է քրիստոնեությունը, Հայ առաքելական եկեղեցին: Որպես այս իրադարձության տրամաբանական եւ նույնքան շրջադարձային իրա հայդարձություն, Էջմիածինը դարձավ հայոց գրերի ստեղծման կենտրոնը, որովհեվտեւ ոցդրանով զբաղվեցին Ամենայն հայոց կաթողիկոս Սահակ Պարթեւը Վռամշապուհ ար քայի հանձնարարությամբ եւ Մեսրոպ Մաշտոցը: Էջմիածինը դարձադպրության մայրաքաղաքը:

Հաջորդ իրադարձությունը Սարդարապատի ճակատամարտն է: Շատերը համոզված են, որ այս ճակատամարտի մեջ շատ մեծ նշանակություն ունեցավ այն հանգամանքը, որ Ամենայն հայոց կաթողիկոսը հրաժարվեց հեռանալ Էջմիածնից, երբ նրան բացատրում էին, որ թշնամին շատ մոտ է եւ ձեր կյանքին վտանգ է սպառնում: Նա ցուցաբերելով բացառիկ խիզախություն, ասաց, որ եթե իմ ժողովուրդն ու մեր բանակը չի կարող ինձ պաշտպանել, ես ինքս սուր կվերցնեմ եւ կպաշտպանեմ ինձ, մեր հավատն ու եկեղեցին: Այս լուրը կայծակնային տարածվեց Սարդարապատում կանգնած զինվորների շրջանում:

Հաջորդ փուլը Արցախյան հերոսամարտի շրջանն էր, երբ բազմաթիվ էջմիածինցիներ մեկնեցին առաջնագիծ եւ պաշտպանեցին մեր հայրենիքը, Արցախը:

Անկախության շրջանում Էջմիածինը շատ հակասություններ է ունեցել: Քաղաքը միշտ եղել է ուշադրության կենտրոնում, եղել են լուսավոր էջեր, ոչ այնքան լուսավոր էջեր:

Արդի քաղաքական իմաստով Էջմիածինը եւս մեկ շրջադարձային իրադարձության կենտրոն դարձավ. Ես շատ սիմվոլիկ եմ համարում, որ երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ընտրվեց կին քաղաքապետ: Ես հույս ունեմ, որ այս իրադարձությունը ունենալու է շրջադարձային հետեւանքներ, եւ կանանց ներգրավումը քաղաքական կյանքում, պետական կառավարման գործում, հանրային կյանքում պետք է ավելի ու ավելի մեծ մասշտաբներ ունենա»,-ընդգծեց Փաշինյանը:

loading...