Վանաձորում աղմկահարույց սպանությունների մեջ կասկածվողը կալանավորվել է եւ տեղափոխվել ՔԿՀ

Վանաձորում աղմկահարույց սպանությունների մեջ կասկածվողը կալանավորվել է եւ տեղափոխվել ՔԿՀ

11:26 8 Հկտ, 2019

Վանաձորում  հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած աղմկահարույց սպանությունների մեջ կասկածվող 46-ամյա Հակոբ Գրիգորյանը երկու ամսով կալանավորվել է:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, հոկտեմբերի 7-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառել երկամսյա կալանքը եւ նա դատարանից տեղափոխվել է «Վանաձոր» քրեկատարողական հիմնարկ:

Վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ոստկանները պարզել են, որ սպանություններից առաջ «Վանաձոր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել «գլխի բազմաթիվ արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ Վանաձոր քաղաքի բնակիչ, 18-ամյա Գոռ Սամվելյանը, ով հիվանդանոց մեկնած ոստիկաններին հայտնել էր, որ նշված վնասվածքները ստացել է նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող Վանաձորի պետական բժշկական քոլեջի մոտ գտնվող կիսակառույց շինության մեջ՝ վայր ընկնելու հետեւանքով:

Նշված դեպքը ոստիկանության Տարոնի բաժնում գրանցվել էր որպես դժբախտ պատահար: Հոկտեմբերի 6-ին Լոռու մարզի ոստիկանները պարզել էին, որ հոկտեմբերի 4-ին, ժամը 04:00-ի սահմաններում ավտոմեքենայի արգելակման հետ կապված միջադեպի պատճառով Վանաձորի կենտորնական փողոցների շենքերից մեկի բակում գտնվող շինությունում 2 անծանոթ անձինք հարվածել էին Գ. Սամվելյանի գլխին, ով կորցրել էր գիտակցությունը եւ երբ ուշքի էր եկել, դիմել էր փախուստի՝ դեպքի վայրում թողնելով իրեն պատկանող Mercedes մակնիշի 75 VV 077 համարանիշի ավտոմեքենան:

Ոստիկանները պարզել են նաեւ, որ նշված ավտոմեքենայի մեջ եղել էր նաեւ Գ. Սամվելյանին պատկանող «Բրունի» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակը՝ լիցքավորված մի քանի փամփուշտներով: Պարզվել էր, որ այդ 2 անձինք եղել են Վանաձոր քաղաքի Զաքարյան փողոցի բնակիչ, 30-ամյա Անդրանիկ Օհանյանը եւ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի բնակիչ, 30-ամյա Գոռ Գրիգորյանը:

Պարզվել է, որ նշված դեպքից հետո Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները Ա. Օհանյանի եւ Գ. Գրիգորյանի դիերը հայտնաբերել են Վանաձորում՝ աղմկահարույց դեպքի վայրում: Ոստիկանները ձեռնարկում էին նաեւ անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Գ. Սամվելյանին պատկանող Mercedes-ի համարանիշներն ու ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ, իսկ Mercedes-ը ոստիկանները հայտնաբերել էին Լոռու մարզի Բազում գյուղի Ջերմոցների փողոցի թիվ 1 հասցեի մոտ, որի վրայից բացակայել էին համարանիշները:

Mercedes-ը տեղափոխվել էր ոստիկանության Տարոնի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում էր նաեւ, որ Միչուրինի փողոցի 20 տան բակում եղած լողավազանի հարեւանությամբ՝ ծառերի մոտ, հայտնաբերվել էր կարճեցված փողով ինքնաձիգ, իսկ Հ. Գրիգորյանն էլ աշխատում է Վանաձորի թատրոնում: Նրա հայրը, ըստ տեղեկությունների, Լոռու մարզում եղել է ճանաչված դերասան:

loading...