Յանա Եգորյան․ Բացարձակ հանգիստ կմեկնեմ Օլիմպիական խաղերի չեզոք դրոշի ներքո

Յանա Եգորյան․ Բացարձակ հանգիստ կմեկնեմ Օլիմպիական խաղերի չեզոք դրոշի ներքո

20:02 7 Հկտ, 2019

Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, թրամարտի Ռուսաստանի հավաքականի անդամ Յանա Եգորյանը հայտարարել է, որ չեզոք դրոշով հանդես կգա 2020թ․ Տոկիոյի Օլիմպիական խաղերում, եթե Ռուսաստանին թույլ չտան ներկայանալ առանձին պատվիրակությամբ։

«Եթե ինձ ընտրության առջեւ դնեն եւ ասեն, որ դու չես մեկնում Օլիմպիական խաղերի, քանի որ մեզ մեղադրում են դոպինգ օգտագործելու մեջ կամ մեկնում ես Խաղերին, բայց չեզոք դրոշով, ապա ես բացարձակ հանգիստ կմեկնեմ չեզոք դրոշի ներքո։

Երբ ես մեկնեմ Օլիմպիական խաղերի եւ տա Աստված՝ հաղթեմ, իմ երկիրը, որտեղ ես ապրում եմ եւ որն ինձ աջակցում է, կիմանա, որ ես Խիմկիում ապրող Յանան եմ, իսկ մեդալը երկրինն է։

Ես երբեք հանդես չեմ եկել չեզոք դրոշի ներքո, հասկանում եմ, որ կարող է տհաճ լինել, բայց մարզիկի համար դա գլոբալ խնդիր չէ։ Մարզիկի համար գլխավոր խնդիրը Օլիմպիական խաղերի չմեկնելն է»,- ասել է Յանա Եգորյանը «Զվեզդա» հեռուստաալիքի «Ֆետիսով» հաղորդման եթերում։

Հիշեցնենք, որ հուլիսին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում Յանա Եգորյանը Ռուսաստանի հավաքականի կազմում դարձել է աշխարհի կրկնակի չեմպիոն։ Նա նաեւ Եվրոպայի վեցակի չեմպիոն է։

loading...