Էկոնոմիկայի փոխնախարարն ընդունել է չինական Bank of China Քաթարի մասնաճյուղի նախագահին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն օրերս ընդունել է աշխարհի չորս առաջատար բանկերից մեկը հանդիսացող չինական  Bank of China  Քաթարի մասնաճյուղի նախագահ Լին Շենգքիանգի գլխավորած պատվիրակությանը:  Այս մասին հայտնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայությունից:

Լին Շենգքիանգը հակիրճ ներկայացրել է Bank of China բանկի գործունեությունը, որն ուղղված է տնտեսության իրական հատվածի փոքր և միջին ձերնարկությունների սպասարկմանն ու դրանց համար վերսահմանային կապերի ձևավորման հարթակ ստեղծելուն: Ներկայումս բանկը ներգրավված է աշխարհի 108 երկրների ավելի քան 30․000 ընկերությունների հետ վերսահմանային կապեր հաստատելու գործընթացում:

Որպես համագործակցության մեկնարկ, Լին Շենգքիանգը առաջարկել է հետաքրքրություն ցուցաբերող հայկական ընկերություններին օգտվել բանկի ծառայություններից անվճար: Նա նշել է նաև, որ ընթացիկ տարվա նոյեմբերի 5-ին բացվող Shanghai Export-Import ցուցահանդեսը նույնպես լավ հնարավորություն կընձեռի ցուցահանդեսի մանսակիցների համար: Միաժամանակ նա տեղեկացրել է, որ ցուցահանդեսի հարթակը հնարավորություն է ընձեռում վիրտուալ ցուցադրում կատարել և ներկայացնել ընկերությունների մասին տեսահոլովակներ:

Լին Շենգքիանգը փոխանցել է նաև տեղեկատվություն Supply-Demand Matchmaking Conference of the Second China International Import Expo ցուցահանդեսի մասին և խնդրել տարածել այն հայ գործարարների շրջանում։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել հետաքրքիր տեղեկատվության համար և խոստացել նշված նյութերը փոխանցել շահագրգիռ կառույցներին:

 

ԱՎԵԼԻՆ