Քիմ Քարդաշյանն առաջին լուսանկարներն է հրապարակել Երևանից

Աշխարհի ամենալսելի ձայներից մեկը՝ Քիմ Քարդաշյանը, երեկվանից Հայաստանում է։ Հայտնի հեռուստաաստղը Երեւանում մասնակցելու է WCIT համաժողովին, որին նրա ելույթը նախատեսված է վաղը։

Քիմը Հայաստանում է ավագ քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի ու որդիների հետ։ Նա Հայաստանում արդեն իսկ հասցրել է մկրտել երեխաներին ու առաջին լուսանկարը հրապարակել, որ արվել է երկրի մայրաքաղաքում։ Instagram-յան էջի Stories բաժնում Քիմը հյուրանոցից արված լուսանկար է հրապարակել, որում երեւում է նաեւ Հայաստանի դրոշը։ Ի դեպ, Քիմը ժամեր առաջ նաեւ տեսանյութեր է տեղադրել երեւանյան հյուրանոցից, որում պատկերված է՝ ինչպես է դիմահարդարվում։

Ի դեպ, Քիմ Քարդաշյանը Հայաստան է այցելել նաեւ 2015թ.-ի ապրիլին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ։ Քիմին ուղեկցում էին քույրը՝ Քլոե Քարդաշյանը, ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթն ու նրանց դուստր՝ Նորթը: Քարդաշյաններն այցելեցին նաեւ Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

ԱՎԵԼԻՆ