Հռիփսիմե Հակոբյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել

Հռիփսիմե Հակոբյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել

18:12 5 Հկտ, 2019

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է ամուսնու՝ երգիչ Մարտին Մկրտչյանի հետ, որը նշել է ծննդյան օրը։ Աստղային զույգը կադրում մեղմ գրկախառնված է։ Հռիփսիմե Հակոբյանը կարճ զգեստ է կրում, պարզ սանրվածք է ընտրել եւ արտահայտիչ շպար։ «Ծնունդդ շնորհավոր, կյանքիս ընկեր»,- հրապարակումը մակագրել է երգչուհին։

Ավելի վաղ հրապարակված կադրերում զույգը բեմական հագուստով էր։ Հռիփսիմե Հակոբյանը շքեղ զգեստ էր կրում եւ արտահայտիչ շպարով էր։ Կերպարն ամբողջացնում էին բաց գույնի բարձրակրունկները։ Մարտին Մկրտչյանը նախապատվություն էր տվել կոստյումին։ Հետեւորդները հաճոյախոսություններ էին արել նրանց՝ նշելով, որ զույգն, իսկապես, գեղեցիկ է։

loading...