Արթուր Աբրահամը երկրորդ կնոջ հետ Հայաստանում տոնել Է որդու ծնունդն ու դստեր ատամհատիկը (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Արթուր Աբրահամը երկրորդ կնոջ հետ Հայաստանում տոնել Է որդու ծնունդն ու դստեր ատամհատիկը (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

13:31 30 Սպտ, 2019

Օրեր առաջ Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել էր, որ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամին Երևանում նկատել են նոր ընտրյալի ուղեկցությամբ, սակայն Արթուրը խուսափել էր նրա հետ հայտնվել տեսախցիկների առաջ: Բռնցքամարտիկն իր մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանի միջոցով փոխանցել էր, որ դեռ չի ուզում մեկնաբանություն տալ անձնական կյանքի մասին:

Օրերս Արթուր Աբրահամի որդին տոնել է ծննդյան տարեդարձը: Նա դարձել է 3 տարեկան, ինչի առթիվ Երևանի ժամանցի կենտրոններից մեկում կազմակերպված միջոցառման ժամանակ արված տեսանյութը հրապարակվել է Ինստագրամում: Ինչպես երևում է տեսանյութից, նույն օրը տոնել են նաև Արթուր Աբրահամի դստեր ատամհատիկի արարողությունը:

Աղջիկը, որին նկատել էինք Արթուրի ուղեկցությամբ, նրա երկրորդ կինն է: Զույգն արդեն դուստր ունի: Փոքրիկին տվել են Մարիա անունը: Tert.am Life-ին հայտնի է դարձել, որ նրանք միասին են ապրել նաև Գերմանիայում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հատնի դարձավ, որ Արթուրը բաժանվել է կնոջից՝ Մերի Աբրահամյանից, ինչից հետո իրենց որդուն իր հետ տարել է Գերմանիա: Մայրը պայքարում էր երեխայի խնամակալության իրավունքի համար: Առաջին ատյանի դատարանը հայցը բավարարել էր մասնակի։ Ամուսնալուծության հայցը բավարարվել էր, երեխայի խնամակալությանը` ոչ։ Մերի Աբրահամյանը դիմել էր վերաքննիչ դատարան։ Վերանքննիչ դատարանը վերադարձրել էր բողոքները` փաստաթղթերի ոչ բավարար լինելու հանգամանքով։

loading...