Սեպտեմբերի 29-ը  Սուրճի միջազգային օրն է

Սեպտեմբերի 29-ը  Սուրճի միջազգային օրն է

16:14 29 Սպտ, 2019

Սեպտեմբերի 29-ին նշվում է Սուրճի միջազգային օրը:

Այս ըմպելիքը պատրաստվում է «կոֆֆեա» բույսի՝ սրճենու բոված սերմերից: Շնորհիվ սուրճի բաղադրության մեջ առկա կոֆեինի՝ սուրճն ունի օրգանիզմը խթանող ազդեցություն:

Մոտ հազար տարի առաջ եթովպացի հովիվ Խալդին նկատել է, որ արոտավայրից վերադարձող այծերը խիստ գրգռված և անհանգիստ պահվածք են դրսևորում:

Հետևելով այծերին` հովիվը տեսնում է, որ վերջինները սրճի թփեր են արածում։ Հետաքրքրությունից դրդված` Խալդին ինքն էլ համտեսում և հանկարծ նկատում է, որ ուրախության և ավյունիմինոր, անհասկանալի վիճակ է պարուրում իրեն: Այդ զգացողությունների մասին Խալդին պատմում է իմաստուն վանականներին, որոնք ևս որոշում են համտեսել սուրճը և դրանցից եփուկ պատրաստել:

Խալդիի պատմությունից երեք դար անց Արաբական թերակղզում աճեցրին սուրճի առաջին թփերը, որոնց պտղի բոված հատիկներից արաբները սկսեցին պատրաստել ըմպելիք` դրան տալով «կաֆֆա» անվանումը:

Սկզբնական շրջանում սուրճի ամբողջական հատիկները բովում էին քարե սալիկների վրա, հետագայում` մետաղական թիթեղների: Բոված հատիկները մոտ կես ժամ եռացնում էին և ստացված թունդ ու սև հեղուկը

մինչև խմելը պահում տակառների մեջ: Այնուհետև բոված հատիկները սկսեցին աղալ և հետո միայն եփել:

XV դարի սկզբից սուրճը մուտք գործեց Եվրոպա, մասնավորապես` Վենետիկ, և հենց նույն դարում էլ Իտալիայի մի քանի քաղաքներում բացվեցին առաջին սրճարանները: Քիչ ավելի անց սուրճը ներմուծվեց Անգլիա և այնքան հոգեհարազատ դարձավ անգլիացիներին, որ նրանք բացեցին սրճարաններ, որոնց տվեցին «Մի փենի արժեցող համալսարան» անվանումը (այդքան արժեր թե՛ սրճարանի մուտքը և թե՛ մեկ գավաթ սուրճը): Անգլիայում տարածում գտնելուց հետո մեկը մյուսի հետևից սրճարաններ բացվեցին Ֆրանսիայում, Ավստրո-Հունգարական կայսրությունում և Գերմանիայում:

loading...