Դավիթ Տոնոյանն այցելել է «Զառ» ուսումնական կենտրոն

Դավիթ Տոնոյանն այցելել է «Զառ» ուսումնական կենտրոն

18:56 27 Սպտ, 2019

Հանրապետությունում շարունակվող ռազմավարական լայնածավալ զորավարժությունների շրջանակում սեպտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՊՆ «Զառ» ուսումնական կենտրոն, որտեղ վարժանքներ են անցկացնում ԶՈՒ խաղաղապահ բրիգադի զինծառայողները:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետեւել է գումարտակային զորավարժության ընթացքին, շրջել բացազատված ուսումնական կետերում եւ դաշտային հոսպիտալում, անձնակազմի հետ քննարկել պայմանական մարտական գործողությունների մանրամասները, հրամանատարական կազմին տվել որոշ հանձնարարականներ:

Դավիթ Տոնոյանը եղել է նաեւ ԶՈՒ ինժեներական զորամասերից մեկում, հանդիպել զինված ուժերը համալրած պահեստազորայինների հետ:

ՀՀ պաշտպանության նախարարը հետաքրքրվել է վարժանքներին ներգրավված անձնակազմի տրամադրությամբ, մարտավարամասնագիտական պատրաստությամբ, ծանոթացել կեցության պայմաններին, մատուցվող սննդի որակին եւ պատասխանել պահեստազորայիններին հետաքրքրող հարցերին:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել պահեստազորայիններին զորավարժությանն ակտիվ մասնակցության համար, բարձր գնահատել անհրաժեշտության դեպքում զինված ուժերի շարքերը համալրելու եւ հայրենիքի պաշտպանության գործում ներդրում ունենալու նրանց պատրաստակամությունը:

loading...